Զելենսկին արդյունավետ է որակել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարևորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Լոնդոնում օգոստոսի 14-ին կայացած երկկողմ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Զելենսկին գրել է X սոցիալական հարթակում։

«Լավ, արդյունավետ հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Մենք շարունակում ենք համակարգել մեր դիրքորոշումները», - նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ օգոստոսի 13-ին Կիևի բոլոր գործընկերների հետ միասին, իսկ օգոստոսի 14-ին երկկողմ ձևաչափով քննարկվել են Ալյասկայում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև կայանալիք հանդիպումից ակնկալիքները և հնարավոր հեռանկարները։ 

«Մենք նաև բավականին մանրամասն քննարկեցինք անվտանգության երաշխիքները, որոնք կարող են խաղաղությունը դարձնել իսկապես կայուն, եթե Միացյալ Նահանգները հաջողության հասնի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում՝ դադարեցնելու սպանությունները և զբաղվելու իրական, առարկայական դիվանագիտությամբ», - գրել է Ուկրաինայի նախագահը։ 

Զելենսկու խոսքով՝ նրանք նաև քննարկել են ուկրաինական բանակին և պաշտպանական արտադրությանն աջակցելու ծրագրերի շարունակությունը։

«Ցանկացած սցենարի դեպքում Ուկրաինան կպահպանի իր ուժը։ Քիրի հետ մենք նաև խոսել ենք զենքի մատակարարման այնպիսի մեխանիզմների մասին, ինչպիսին է PURL ծրագիրը, և ես կոչ արեցի Մեծ Բրիտանիային միանալ դրան։ Իհարկե, մենք նաև քննարկել ենք մեր հարյուրամյա գործընկերության համաձայնագիրը։ Ուկրաինան պատրաստվում է վավերացնել այն օգոստոսին, և արդյունքում մենք կկարողանանք անցկացնել Ուկրաինա-Մեծ Բրիտանիա ընդլայնված հանդիպում», - ընդգծել է նա։

Զելենսկին նաև կարևոր է համարել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումների քննարկումը: Նրա խոսքով՝ կա արտադրության ծավալները մեծացնելու զգալի ներուժ, և դրա համար անհրաժեշտ է անհապաղ ֆինանսավորում: 

Եվրոպա

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները 1,5 միլիարդ դոլար են հատկացրել ամերիկյան զենք ձեռք բերելու համար

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում