Եվրոպա

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները 1,5 միլիարդ դոլար են հատկացրել ամերիկյան զենք ձեռք բերելու համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները 1,5 միլիարդ դոլար են հատկացրել ամերիկյան զենք ձեռք բերելու համար

Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: 

«Այս պահի դրությամբ մենք ունենք 1,5 միլիարդ դոլար: «Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկը» (PURL) ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին թույլ է տալիս համատեղ աշխատել՝ Ուկրաինայի համար ԱՄՆ-ում արտադրված զենք ձեռք բերելու համար», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ հավելելով, որ այս մեխանիզմն ամրապնդում է Ուկրաինայի պաշտպանությունը:

Նիդեռլանդներն այս նախաձեռնության համար հատկացրել է 500 միլիոն դոլար, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան նույնպես ներդրել են 500 միլիոն դոլար: Եվս 500 միլիոն դոլար ներդնելու մասին օգոստոսի 13-ին հայտնել է Գերմանիան:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ինչպես նաև բոլոր մյուս դաշնակիցներին Կիևին ցուցաբերած աջակցության համար: 

Օգոստոսի 15-ին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին մի շարք հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել իր եվրոպացի գործընկերների հետ: Օգոստոսի 13-ին նա Գերմանիայում էր, որտեղ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի և եվրոպական այլ առաջնորդների հետ տեսակոնֆերանսի: Օգոստոսի 14-ին Զելենսկին Լոնդոնում հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում