Քաղաքականություն

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

1 րոպեի ընթերցում

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների դրվատելի ձգտումների արդյունքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սիրայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ 

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, դիտարկելով այս համաձայնությունը որպես կարևոր քայլ, որը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և կամրապնդի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը, շնորհավորում է համաձայնագրի երկու կողմերին՝ իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և խաղաղության հասնելու համար, որը դրական ազդեցություն կունենա երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունության վրա»,-ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում