Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրով ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ 

«Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակված չեն: Ինչպես արդեն նշել ենք՝ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր»,-ասել է Ֆադեևը։ 

Նա ընդգծել է, որ այդ նախագիծն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին:  Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ 

Հայերեն العربية English Français Русский 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել