Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա  մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ճամբարի մասնակիցներին։

Նախարարությունից նշում են, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով՝ նախորդ տարվանից։ Ծրագրի համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

2024 թվականին ծրագրի շրջանակում Զանկայի Էրժեբեթ ճամբարին մասնակցել է ԼՂ-ից տեղահանված 8-ից 14 տարեկան 120 երեխա։ Ծրագիրը շարունակական է և նպատակ ունի ապահովել ընդհանուր առմամբ շուրջ 1000 տեղահանված երեխայի մասնակցությունն ամառային ճամբարին։

Հայերեն Русский Türkçe

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով