Քաղաքականություն

Ստորագրված հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրել են, որ միմյանցից տարածքային նկրտումներ չեն ունենալու․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ստորագրված հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրել են, որ միմյանցից տարածքային նկրտումներ չեն ունենալու․ Փաշինյան

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրել են, որ միմյանցից տարածքային նկրտումներ չեն ունենալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով լրագրողի հարցին, նաև անդրադառնալով «Armenia today» լրատվամիջոցի՝ «Սյունիքն ԱՄՆ-ին վարձով տալ» ձևակերպմանը։ 

«Սյունիքի մարզը վարձով տալ․ ո՞նց կարող է որևէ մեկի մտքով նման ձևակերպում անցնել։ Վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող։ Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս։ Կարծում եմ՝ ընդհանրապես փակվեց այդ հարցը։ Նաև կարող ենք փաստել, որ ստորագրված հռչակագրով մենք երկկողմ արձանագրեցինք, որ Հայաստանն Ադրբեջանից և Ադրբեջանը՝ Հայաստանից տարածքային նկրտումներ չեն ունենալու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման դեպքում Սյունիքը չի՞ վերածվի Իրանի վրա հարձակման ելակետի։

«Եթե մենք գնանք ենթադրությունների կամ կռահումների հետևից՝ բացարձակապես ամեն վարկած կարելի է առաջ քաշել։ Բա ի՞նչ անենք, որպեսզի չշփոթվենք ու չմոլորվենք․ պետք է հենվել նրա վրա, ինչ գրված-ստորագրված ու արդեն իսկ հրապարակված է։ Այդ տեքստը կարդալուց հետո որևէ նման հարց, մտավախություն չի կարող ծագել։ Այս նախագծով ընդհանրապես որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա, և դրա մասին խոսք լինել պարզապես չի կարող»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում