Քաղաքականություն

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչին

Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ 

«ԱՄՆ աջակցության շնորհիվ գրանցած արդյունքները կարևոր քայլ են` դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցման կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքները, պետք է հնարավորություն տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ ի բարօրություն տարածաշրջանի բնակչության»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ նշելով, որ ֆրանսիական կողմը հետագայում ևս շարունակելու է ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում