Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթերով ամրապնդվել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում էր։
«Խաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է:
Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Հավերժ փառք նահատակներին»,- գրել է Գրիգորյանը: