ԱՄՆ կոնգրեսականը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված փաստաթղթի ստորագրումը
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Գաս Բիլիրակիսը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ճանապահին կարևոր քայլ է համարում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության կնքումը։
«Այս նշանակալի համաձայնագիրը ներառում է ազգային սահմանների փոխադարձ ճանաչում, կենսականորեն կարևոր տրանսպորտային միջանցքների վերաբացում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման պարտավորություններ։ Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես գնահատում եմ այս նշանակալի նվաճումը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Բիլիրակիսի հայտարարության մեջ։
Կարդացեք հոդվածը` English