Քաղաքականություն

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանն ու ԱՄՆ-ն Փաշինյան-Թրամփ հանդիպման արդյունքներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Միացյալ Նահանգները փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել երեք ուղղություններով գործընկերության մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջքւմ գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․

  • «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
  • արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
  • Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»,- գրել է Բաղդասարյանը։ 
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում