Լոկառնոյի կինոփառատոնը բացվել է ֆրանս-հայկական ֆիլմով

1 րոպեի ընթերցում

Լոկառնոյի կինոփառատոնը բացվել է ֆրանսահայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արտոյի երկիրը» ֆիլմը կինոփառատոնի բացման շրջանակներում ցուցադրվել է ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում՝ «Պիացցա Գրանդե» բացօթյա հրապարակում՝ 8000 հանդիսատեսի ներկայությամբ:

Ֆիլմը կենտրոնանում է կնոջ վրա, որը իր ամուսնու հայրենիքում՝ Հայաստանում ճամփորդելու ընթացքում բացահայտում է ամուսնու իրական ինքնությունը։ Սելինը առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով։ Նա հայտնաբերում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալ։

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ:

Լոկառնոյի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան 220 ֆիլմ։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն