Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների բողոքները
1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հուլիսի 30-ին մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների բողոքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը:
Պաշտպանների թիմը տեղեկացրել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին։