Ռուսաստան

Կամչատկայում մինչև 5 բալ ուժգնությամբ ևս 30 երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Կամչատկայում մինչև 5 բալ ուժգնությամբ ևս 30 երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները 2-5 բալանոց տասնյակ երկրաշարժեր են գրանցել Կամչատկայում 8,7 մագնիտուդով երկրաշարժից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Գլխավոր երկրաշարժից հետո տեղի է ունեցել ևս 30 զգացվող երկրաշարժ՝ 2-5 բալ ինտենսիվությամբ», - հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

Տեղական ժամանակով հուլիսի 30-ի կեսօրին Կամչատկայի մերձակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ամենաուժեղն է 1952 թվականից ի վեր։ Դրա մագնիտուդն, ըստ տարբեր գնահատումների, հասել է 8,7-ի կամ 8,8-ի։ 

Երկրաշարժից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի ափերին ցունամի է հարվածել։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկում ցունամիի 4 ալիք է անցել։ Սևերո-Կուրիլսկի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում