Պետգույքի կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման արդյունավետ իրականացման նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ քննարկման շրջանակում նախատեսվում է հավաքագրել գործուն առաջարկություններ, վերհանել առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը, իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, ինչպես նաև անդրադառնալ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման մրցույթի նախաորակավորման փուլին։

Հանրային քննարկմանն առնչվող հարցերով և մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ գրելով info@spm.am էլ. հասցեին կամ զանգահարելով 011 52 65 57 հեռախոսահամարով։

«Կոմիտեն բարձր է գնահատում մասնագիտական և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը՝ հանրային մասնակցությունը համարելով պետական գույքի կառավարման գործընթացի բարելավման կարևոր պայման»,- հայտնում են Պետգույքի կառավարման կոմիտեից: 

 

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան