Հայաստան

Պետգույքի կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Պետգույքի կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման վերաբերյալ

Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման արդյունավետ իրականացման նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ քննարկման շրջանակում նախատեսվում է հավաքագրել գործուն առաջարկություններ, վերհանել առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը, իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, ինչպես նաև անդրադառնալ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման մրցույթի նախաորակավորման փուլին։

Հանրային քննարկմանն առնչվող հարցերով և մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ գրելով [email protected] էլ. հասցեին կամ զանգահարելով 011 52 65 57 հեռախոսահամարով։

«Կոմիտեն բարձր է գնահատում մասնագիտական և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը՝ հանրային մասնակցությունը համարելով պետական գույքի կառավարման գործընթացի բարելավման կարևոր պայման»,- հայտնում են Պետգույքի կառավարման կոմիտեից: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում