Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Կիևին իրենց զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի իր զենքն օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հակամարտության հետագա սրման դեպքում մենք կպատասխանենք վճռականորեն և նույն կերպ»,-ասել է Զախարովան։ 

Նա մանրամասնել է, որ հեռահար հրթիռները բացառում են դրանց անկախ օգտագործումը Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ 

«Հեռահար համակարգերի օգտագործումն առանց այդ համակարգերն արտադրող երկրների ռազմական մասնագետների անմիջական մասնակցության... Ըստ էության, գերմանացի զինվորականներն անմիջականորեն կմասնակցեն մեր երկրի դեմ մարտական գործողությունների պլանավորմանը և իրականացմանը՝ վերոնշյալ Taurus-ի (խմբ․ մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ) կամ դրանց այլ անվանումներով մոդիֆիկացիաների կիրառման դեպքում»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին հայտարարել է Ուկրաինային մատակարարվելիք զենքի նոր գործարքի մասին, որի համաձայն՝ ԱՄՆ-ն զենքի մեծ խմբաքանակ կվաճառի եվրոպական երկրներին, որոնք այնուհետև այն կհանձնեն Կիևին և կհամալրեն իրենց սեփական պաշարները Վաշինգտոնից նոր գնումների միջոցով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակաօդային պաշտպանության Patriot համակարգերին և այլ զինատեսակներին։

ՌԴ ԱԳՆ-ում բացասական էին արձագանքել եվրոպական երկրների կողմից Ուկրաինային զենքերի նոր մատակարարումների կապակցությամբ։ 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում