Ռուսաստան

Սերգեյ Լավրովը ռազմավարական երկխոսության հերթական փուլին մասնակցելու նպատակով մեկնել է ԿԺԴՀ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը ռազմավարական երկխոսության հերթական փուլին մասնակցելու նպատակով մեկնել է ԿԺԴՀ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով մեկնել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Վոնսան քաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Սերգեյ Լավրովն իր հյուսիսկորեացի գործընկեր Ցոյ Սոն Հիի հետ կմասնակցի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլին։ Առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2024 թվականի հունվարին։

Լավրովը ԿԺԴՀ է մեկնել Մալայզիայից, որտեղ մասնակցում էր Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նիստերին։ Այնտեղ նա բանակցություններ էր վարել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԿԺԴՀ-ից հետո ՌԴ ԱԳ նախարարը կմեկնի Չինաստան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում