Թուրքիա

Էրդողանը մեկնում է Ստեփանակերտ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը մեկնում է Ստեփանակերտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-ին կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Էրդողանը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստեփանակերտում։

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։

Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում