Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներին առնչվող հարցեր: Կարևորելով փոխգործակցությունը՝ Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ համատեղ մրցաշարեր անցկացնելու, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն աջակցելու և նվաճումներ ունեցող ըմբիշներին պարգևատրելու համար: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի զարգացմանն ու տարբեր մարզաձևերի տարածմանը Երևանում։

Հայերեն فارسی