Քաղաքականություն

ԿԸՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների ԿԸՀ-ների խորհրդատվական խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների ԿԸՀ-ների խորհրդատվական խորհրդի նիստին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 27-ին հեռավար մասնակցել է ԱՊՀ երկրների Կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահների խորհրդատվական խորհրդի հերթական նիստին: Նիստը տեղի էր ունենում Ղրղզստանի Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, ԿԸՀ նախագահը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի ապրիլի 1-ից, անդրադարձ կատարել ԿԸՀ թվային գործիքակազմերի բարելավմանը։ ԿԸՀ նախագահը խոսել է նաև 2025 թվականի մարտի 30-ին կայացած Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ կարևորելով այն փաստը, որ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից։ 

ԱՊՀ ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում