Իրավունք

Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում

1 րոպեի ընթերցում

Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում

Իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում  Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իրավապահ մարմինները վաղ առավոտից՝ ժամերգությունից առաջ, մտել են առաջնորդարան, փակել են դռները ու քննչական գործողություններ են իրականացնում։ 

Առաջնորդարանի դիմաց այս պահին հավաքվել են Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մի խումբ աջակիցներ։ 

Քիչ առաջ ոստիկանները առաջնորդարանի դիմացից բերման են ենթարկել աջակիցներից մեկին։ 

Հունիսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում արվի։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում