Քաղաքականություն

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

1 րոպեի ընթերցում

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Report Circle լրատվակայքը, այս մասին մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է Նիգերիայի արտգործնախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանի հանդիպմամբ:

Նշվում է, որ Իրանում Նիգերիայի դեսպանատունը խնդրել է անվտանգ անցում ապահովել  իրենց քաղաքացիների համար, և Հայաստանը սիրով համաձայնել է օգնություն ցուցաբերել: Հաղորդագրության համաձայն ՝ այս ժեստն ընդգծում է հումանիտար համագործակցության և միջազգային համերաշխության կարևորությունը ճգնաժամի ժամանակ: 

Այն հաստատում է, որ Նիգերիան գնահատում է Հայաստանի հետ իր ամուր դիվանագիտական կապերը և ակնկալում է փոխադարձ հարգանքի և միջազգային համերաշխության վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում