Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն․ Փաշինյանն՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Had in-depth exchange with President @RTErdogan in Istanbul. Discussed the Armenia–Türkiye normalization process, regional developments, and the importance of sustained dialogue.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 20, 2025
Armenia remains committed to building peace and stability in our region. pic.twitter.com/6tytLWMfzB
Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ նաև շեշտել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելուն։
«Ստամբուլում մանրամասն զրույց ունեցա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»,-ասված է գրառման մեջ։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։