Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իսրայելի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ​​միջոցներով, բայց կշարունակի Իսրայելին հարվածներ հասցնել ինքնապաշտպանության նպատակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Իրանը կշարունակի ինքնապաշտպանության իր իրավունքն իրականացնել հպարտությամբ ու քաջությամբ, և մենք կստիպենք ագրեսորին զղջալ ու վճարել իր լուրջ սխալի համար», - գրել է Արաղչին։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թեհրանն առաջվա պես «հավատարիմ է դիվանագիտությանը»՝ հավելելով, որ «ինչպես նախկինում, մենք լուրջ ենք նայում նաև ապագային»։

Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «այս պատերազմը սանձազերծելու մեջ՝ դիվանագիտությունը ոչնչացնելու նպատակով», և աշխարհին նախազգուշացրել է, որ Իսրայելը փորձում է ընդլայնել հակամարտությունը։

Նա ընդգծել է, որ մինչ այժմ Իրանը սահմանափակվել է բացառապես Իսրայելին հարվածելով, թեև գիտի այն երկրների մասին, որոնք օգնություն են ցուցաբերում նրան։

Ինչպես հունիսի 19-ին գրել է The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանի վրա հարձակման պլանին, բայց դեռ համապատասխան հրաման չի տվել։ 

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման զանազան տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը։

Հայերեն Español Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն