Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը տարածաշրջանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ 

«Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը,  զրուցակիցները քննարկել են Իսրայելի ու Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Էրդողանն ասել է, որ Իսրայելը՝ Բենիամին Նեթանյահուի ղեկավարությամբ, ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, ինչն այդ երկիրը հերթական անգամ ցույց տվեց՝ հարձակվելով Իրանի վրա։ 

Թուրքիայի նախագահը նշել է, որ լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին։ 

Էրդողանը նաև շեշտել է, որ Իսրայելի գրոհը տեղի է ունենում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ֊ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին։ Նրա կարծիքով՝ Իսրայելի հարձակումը նպատակ ունի խաթարել խաղաղություն հաստատելու փորձերը։ 

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Իդրայելի հարվածները, որոնք հանգեցրել են ռադիոակտիվ իրերի արտահոսքի, անպատասխանատու սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության համար։ 

Էրդողանի խոսքով՝ միջուկային վեճը հնարավոր է լուծել բացառապես դիվանագիտական բանակցությունները շարունակելու միջոցով։ 

Հայերեն العربية

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում