Վիետնամում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ զոհվել է. ևս 4-ն անհետ կորել են
1 րոպեի ընթերցում

Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս չորսն անհետ կորել են Վիետնամում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tuoi Tre News թերթը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների տվյալները:
Ըստ աղբյուրի՝ ջրհեղեղն առաջացել է արևադարձային փոթորիկի հետևանքով՝ քաոս առաջացնելով երկրի կենտրոնական հատվածում և խլելով մարդկային կյանքեր, տեղացիներին ստիպելով լքել իրենց տները և զգալի վնաս պատճառելով տներին և ենթակառուցվածքներին: