Վարչապետը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը գնում է ճիշտ ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Պրահայում ընթացող GLOBSEC 2025 միջազգային համաժողովի շրջանակում «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը գնում է ճիշտ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Le Grand Continent-ի եվրոպական թղթակից Մարիա Տադեոն, հիշեցնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մարտին ձեռք բերված համաձայնությունը, հարց ուղղեց վարչապետին՝ արդյո՞ք վերջինս վստահ է, որ գործընթացը գնում է իրագործման և խաղաղության հասնելու ուղիով։

«Գիտեք, հենց այն փաստը, որ մենք համաձայնեցրել ենք կոնկրետ նախագիծ, նշանակում է, որ դա արդեն ձեռքբերում է։ Այժմ անհրաժեշտ է, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ընդհանուր առմամբ, ես վստահ եմ, որ կհասնենք դրան, քանի որ կարողացել ենք շատ բան իրականացնել»,- պատասխանեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն արձանագրվել են շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կոնկրետ առաջընթաց։

Հայաստան

Միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն. Փաշինյանը՝ GLOBSEC 2025 համաժողովում

«Ադրբեջանի հետ կարողացանք սկսել մեր սահմանի սահմանազատման գործընթացը։ Այս պահին շուրջ 12 կիլոմետր սահման արդեն սահմանազատված է։ Շատերը լարվածությամբ և հոռետեսությամբ էին մոտենում այս գործընթացին, բայց այսօր ունենք շատ կոնկրետ օրինակ։ Դա սահման է՝ անվտանգության երաշխիքներով, և դա իրականություն է», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև ներկայացրեց իր որդեգրած կարգախոսը․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի։ Կլինի խաղաղություն»։

 

Հայերեն العربية English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան