Մարզեր

Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն նոր միջադեպեր չեն արձանագրվել. Սյունիքի մարզպետ

1 րոպեի ընթերցում

Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն նոր միջադեպեր չեն արձանագրվել. Սյունիքի մարզպետ

Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն վերջին անգամ պաշտպանության նախարարության կողմից արձանագրված միջադեպից հետո նոր միջադեպ չի գրանցվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Կոնկրետ նպատակը դժվար է մեկնաբանել, որովհետև կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց միանշանակ է, որ կրակոցները լինում են գիշերային ժամերին։ Ցերեկը որևէ նման դեպք չենք ունենում», – ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ լսվող կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ 

Նա նաև շեշտեց, որ տարածված տեղեկությունը, թե իբր մարդիկ ցանկանում են լքել գյուղերը, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանական զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար կրակում են Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վերջին նման դեպքն արձանագրվել էր մայիսի 30-ին, երբ ադրբեջանական զինուժը կրակել էր Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տներից մեկի սանհանգույցը և խոցվել մեկ մանր եղջերավոր կենդանի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում