Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ դեմ է Իրանի նկատմամբ ռազմական գործողություններին. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին կայացած  հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ դեմ է Իրանի նկատմամբ ռազմական գործողություններին, քանի որ ակնկալում է Թեհրանի հետ համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների:

Ըստ աղբյուրների՝ Թրամփը Նեթանյահուի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Նախագահը նշել է, որ այդ պատճառով էլ այս պահին դեմ է հանդես գալիս ռազմական գործողություններին:

Լրատվական հարթակի տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ «իրանցիները բանակցությունները ձգձգելու վարպետներ են», և հետևաբար, Թեհրանը պետք է իրական ռազմական սպառնալիք տեսնի: 

«Կարծես թե, Թրամփին այդ փաստարկները չեն համոզել», - նշել է իսրայելցի պաշտոնյան: 

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրանցիները «համառ» են, սակայն ինքը կարծում է, որ նրանց կարելի է համոզել համաձայնագիր կնքել։ Թրամփը նշել է, որ ցանկանում է սպասել բանակցությունների հաջորդ փուլի արդյունքներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրների, Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի լուծման «ռազմական տարբերակի իրականացմամբ»: Հարթակի տվյալներով՝ Իսրայելի վարչապետը վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ ոչ մի ռազմական բնույթի գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում  միջուկային ծրագրի շուրջ:

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ՝ վեցերորդ փուլը նախատեսված է հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաքում։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ 

Իրան

Թրամփը Նեթանյահուին հայտնել է Իրանին խելամիտ առաջարկ ներկայացնելու մասին

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար