Աշխարհ

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

ՆԱՏՕ-ի առաջնորդների խոստումը՝ ապագայում Ուկրաինան իրենց շարքերը ընդունելու մասին, կմնա ուժի մեջ, նույնիսկ եթե դրա մասին չհիշատակվի դաշինքի առաջիկա գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ 

«Մենք ասել ենք, որ դեպի ՆԱՏՕ ճանապարհը անշրջելի է։ Եվ այդ գնահատականը չի փոխվի նաև գագաթնաժողովից հետո։ Չեմ բացառում, որ Նիդեռլանդներում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում այդ թեման չի արտացոլվի։ Եթե դա չլինի կոմյունիկեում, ապա դրանում ոչ մի սարսափելի բան չի լինի», - հավաստիացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայի հետ կապված թեմատիկան կոմյունիկեում, հավանաբար, կլինի։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պարտադիր չէ, որ բոլոր գագաթնաժողովներում կրկնի իր արդեն հայտնի դիրքորոշումները բոլոր հարցերի վերաբերյալ։

Ռյուտեն հիշեցրել է, որ այս պահին ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա այն մասին, թե արդյոք ժամանակը հասունացել է Ուկրաինային դաշինք ընդունելու համար։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 24-25-ը Հաագայում։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում