10 րոպեի ընթերցում
Ինեկոբանկը կարևորում է կրթական բաղադրիչը և այս տարի նրա կողմից իրականացվող կրթության աջակցության ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է:
Ինեկոբանկը հայտարարում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգի շրջանակում իրականացվող կրության աջակցության ծրագրի ընդլայնման մասին։ «Ինեկոբանկը քո կողքին. Ապագան ավելի մեծ հնարավորություներով» ԿՍՊ նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել և մեկնարկել է կրթության ֆինանսավորման ծրագրերով՝ հետագայում ընդգրկելու իրականացվող առավել բազմազան ուղղություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական ուղղությունն այս տարի ավելի ընդգրկուն է և իրականացվելու է «Ինեկո Կամպուս․ Ապագան՝ կրթությամբ և գիտելիքով» ծրագրով։ Այն ունի հետևյալ բաղադրիչները՝ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում (1 ուսանողին 300.000 ՀՀ դրամ) 15 ուսանողի բարձրագույնկրթության ֆինանսավորում (1 ուսանողին մինչև 1․500․000 ՀՀ դրամ) 20՝ արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցելո հնարավորություն (1 ուսանողին 2․000.000 ՀՀ դրամ) արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում (թոփ 50 բուհերում, անհատական բյուջե՝ կախված բուհից)։ Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։
Հաշվի առնելով նախորդ տարիների դրական արդյունքներն ու հանրային մեծ հետաքրքրությունը՝ 2025 թվականին ծրագիրը լինելու է ավելի մասշտաբային և հավակնոտ նպատակներով, թե՛ ուսանողների, թե՛ փորձառու մասնագետների համար նոր հնարավորություններով։ Ծրագրի գաղափարը, նպատակն ու այլ մանրամասները մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացրին Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ու Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը։
Ինեկոբանկի Կրթության աջակցության ծրագրին՝ 2023-ին և 2024-ին, թվով հինգ բուհերից հազարից ավել ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին, արդյունքում նրանցից ընտրվել են 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոշները նույնիսկ ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Չեխիայում մասնակցել են կարճատև դասընթացների։ Ծրագրի մասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկոբանկի թիմին։
1 միլիարդ ՀՀ դրամ բյուջեով «Ինեկոբանկը քո կողքին» ԿՍՊ հայեցակարգի նոր ռազմավարական բաղադրիչներից է նաև Ինեկոբանկի աշխատակիցների երեխաների ֆինանսավորումը, ովքեր սովորում են բակալավրի ու մագիստրատուրայի ծրագրերում։
Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ունի տարբեր ոլորտներ, բայց ավելի շատ կենտրոնացել է կրթության աջակցության վրա։
«Մեր նպատակն է, որպեսզի կրթության ֆինանսավորումը բացի անմիջական էֆեկտից, ունենա նաև հարատև, երկարաժամկետ դրական ազդեցություն։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ու մրցունակության էական աճին։ Այդ պատճառով էլ որոշեցինք ԿՍՊ միջոցները ծախսել ավելի շատ կրթության ֆինանսավորման վրա, որն իր մեջ ներառում է ինչպես կրթաթոշակները, վարձավճարի փոխհատուցումը, արտասահմանում կարճաժամկետ ուսուցումները, այնպես էլ մագիստրոսական ծրագրերն արտերկրի բարձակարգ բուհերում»,- ասաց Ոսկանյանը։
Ինեկոբանկի գործադիր տնօրենը հավելեց, որ ծրագրի հիմքում կա մի շատ կարևոր նախապայման․ ովքեր կստանան ֆինանսավորում և ուսումը կշարունակեն արտասահմանում, պետք է պարտադիր վերադառնան և ամբողջ ներուժը ներդնեն ՀՀ զարգացման գործում։
Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանն իր հերթին անդրադարձավ «Ինեկո Կամպուս» ծրագրին և մասնավորապես նշեց, որ այն ունի հինգ հիմնական ուղղություններ, որոնցից երեքն այս տարի մեկնարկելու են առաջին անգամ։
«Այս տարի մեկ խոշոր կոմպոնենտ ունենք, որը հնարավորություն է տալիս 30 տարբեր ուղղվածության մասնագետների ուսանել աշխարհի բարձրակարգ 50 բուհերում՝ ըհուպ մինչև ամբողջական ֆինանսավորում Ինեկոբանկի միջոցներով։ Մեր ամենակարևոր կոմպոնենտներից մեկն էլ մեր աշխատակիցների երեխաների ուսման վարձի փոխհատուցումն է։ Այս տարի ընդլայնել ենք նաև բուհերի հետ համագործակցության ցանկը և թիրախային 4-5 բուհերի փոխարեն համագործակցելու ենք թվով 14 բուհերի հետ։ Ծրագրի նպատակը բուն կրթության ֆինանսավորումն է, որպեսզի յուրաքանչյուր ոք իր իսկ ընտրած մասնագիտության մեջ հմտանա ու դառնա լավ, մրցունակ մասնագետ»,- ասաց Միքայելյանը։
Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ընդլայնվում է նաև բուհերի ցանկը՝ (Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա):
Ինեկոբանկի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ +բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ինեկոբանկի կողմից իրականացվող ծրագիրը չափազանց կարևոր է, քանի որ առհասարակ կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն շղթայի ամրապնդումը մեծ իմաստով կրթական գործընթացի հաջող շարունակության մասին է խոսում, և ՀՀ-ում աստիճանաբար ակտիվանում են բուհերի գործընկերները, որոնց պատկերացումները Հայաստանի տնտեսության և իրենց ոլորտի զարգացման մասին այնպիսի հեռանկարներ են ունենում, որոնք թույլ են տալիս իրականացնել երկարաժամկետ պլանավորում։
«Այն ուսանողները, ովքեր մասնակցեցին այս ծրագրին, ստացան բացառիկ փորձառություն, որովհետև կարողացան պրակտիկ մակարդակում զարգացնել իրենց հմտությունները, կարողացան ուսումնառության ընթացքում տեսնել իրենց կարիերայի հեռանկարները և կարողացան շատ սահուն կերպով ուսումից դեպի աշխատանք անցնել, ուստի նման նախադեպերը չափազանց կարևոր են ուսանողների մոտիվացիան բարձրացնելու տեսնակյունից»,- ասաց Միքայելյանը։
Ծրագրի մասնակիցներից Գայանե Հարությունյանը, ով հաղթող է ճանաչվել և այժմ աշխատում է Ինեկոբանկում որպես վարկային ռիսկերի մասնագետ, լրագրողներին ասաց, որ Հայաստանի ֆրանսաիական համալսարանում ուսանելու չորրորդ տարվանից միացել է տվյալ բանկին և ներգրավվել աշխատանքներում։
«Նմանատիպ ծրագրերը հատկապես ՀՀ-ում բավականին կարևորում եմ, քանի որ ֆինանսապես մեծ աջակցություն է տրամադրվում ուսանողներին, ինչի շնորհիվ թեթևանում է կրթության հետ կապված ֆինանսական բեռը, ինչպես նաև տրվում է հնարավորություն աշխատելու առաջատար ընկերություններում»,- նշեց Հարությունյանը։
Տեղեկացնենք, որ Ինեկոբանկի կողմից կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումը սկսվելու է հունիսից։ Ծրագրի դիմում-հայտերը, ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու Ինեկոբանկի սոցիալական էջերում։ Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։
29 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ թվային լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում, իսկ InecoMobile-ն ու InecoBusiness-ը թվային բանկինգի ամենասիրելի և հարմարավետ հավելվածներից են Հայաստանում։ Ինեկոբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։