Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները հակասում են Թեհրանի շահերին. Խամենեի

2 րոպեի ընթերցում

Պայմանները, որոնք Միացյալ Նահանգներն առաջ է քաշել իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների ընթացքում, հակասում են իսլամական հանրապետության հիմնական սկզբունքներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:

«Գլխավոր սկզբունքը, որը պաշտպանում է մեր շահերը, «մենք կարող ենք» սկզբունքն է: Նույնիսկ Օմանի միջնորդությամբ միջուկային բանակցությունների վերջին դեպքում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այդ սկզբունքին», - ընդգծել է նա Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում: 

Ինչպես հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը, ուրանի հարստացումից հրաժարումն Իրանի ատոմային արդյունաբերությունը կդարձնի անօգուտ և երկիրը կախվածության մեջ կդնի այլ երկրներից: 

«Միջուկային արդյունաբերությունն անօգուտ է առանց ուրանի հարստացման հնարավորության, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք ձեռքներս մեկնած կանգնել ատոմակայանների կառուցման համար», - ասել է նա:

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան