Քաղաքականություն

Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և դրա հնարավոր ազդեցությանը Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վրա

2 րոպեի ընթերցում

Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և դրա հնարավոր ազդեցությանը Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վրա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը կարող է հնարավորություն դառնալ  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳ նախարարը, միևնույն ժամանակ, կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ուղղությամբ առաջընթացը իր հերթին կարող է հսկայական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ մոդերատորը ՀՀ ԱԳ նախարարին հարցրել է՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը կարող է հնարավորություն դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ 

«Եթե կարճ պատասխանեմ, այո։  Մենք Թուրքիայի հետ երկխոսություն ենք սկսել՝ երկու կողմից էլ մտքում ունենալով և հրապարակային ասելով, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի։ Եվ հիմա ես ուզում եմ ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել։ Հիմա մենք հասել ենք մի կետի, երբ միակ բանը, որ խանգարում է, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և սահմանները վերջապես բացվեն և կապակցվածության խնդիրները լուծվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների ամբողջությամբ չվերջնականացված կարգավիճակն է։ Իմ անձնական կարծիքով՝ եթե մենք Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցենք, ապա այդ առաջընթացը հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Միրզոյանը։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում