Հայաստանն ընտրել է առաջ շարժվելու իր ուղին՝ հաղթահարել առճակատումը և խթանել համագործակցությունը. Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու իր ուղին՝ հաղթահարել առճակատումը և խթանել համագործակցությունը, ավելի լավ կապակցվածությունը և կայուն տնտեսական աճը, ավելացնել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Մեր քաղաքացիների համար նման միջավայրի ստեղծումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է:  Միևնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ մեր առջև բացվող հնարավորությունները կայանում են միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վերականգնման, բարոյական կողմնացույցի՝ հիմնական արժեքների նկատմամբ հավատարմության և համարձակ որոշումներ կայացնելու ունակության միջև սիներգիայի ամրապնդման մեջ։ Մեր տարածաշրջանում մենք կայացնում ենք որոշիչ ընտրություն՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի ցավերով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով՝ խարսխված իրական հնարավորությունների վրա: Պատմությունը հայտնի է: Այն չի կարող մոռացվել: Այն չի կարելի վերաշարադրել, այդ թվում՝ կեղծ խոսույթի միջոցով, որը ոմանք կարող են փորձել առաջ տանել։ Թեև սպիները մնում են, և ապաքինումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա հավելել է՝ գիտեն, որ խաղաղությունը հեշտությամբ հասանելի նպատակ չէ։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում համարձակ դիվանագիտության, փոխընբռնման և վստահության կառուցման միջոցով։

«Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ և փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, և խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ»,- նշել է նա։

Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։ 

«Մենք հաստատել ենք ամուր և ռազմավարական գործընկերություններ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա և Ասիա։ Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն խթանել ենք ընդլայնված, ավելի լայն փոխկապակցվածությունը՝ ճանաչելով մեր երկրի եզակի դիրքը քաղաքակրթությունների և առևտրի իրական խաչմերուկում։ Մենք նույնքան հանձնառու ենք նպաստելու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերին: Հայաստանի՝ Կենսաբազմազանության հարցերով համաժողովը՝ COP17-ը, Երևանում անցկացնելու հաջողված հայտը, ինչպես նաև վերջերս հայտարարված Եվրոպական քաղաքական համայնքի՝ 2026 թվականի գարնանը կայանալիք գագաթնաժողովը, արտացոլում են մեր պատասխանատվությունն ու ներգրավվածությունը միջազգային ասպարեզում»,- շեշտել  է Արարատ Միրզոյանը:

 

Հայերեն العربية English Русский 中文

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ