Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Երևանի Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Երևան է ժամանել մայիսի 20-ին։ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Սերգեյ Լավրովը հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։