ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել: 

Մոսկվայում «Արմենպրես»-ի  թղթակցին այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: 

«Ամբողջական համաձայնագրի գործարկման շրջանակում կողմերն արդեն սկսել են կազմակերպել առաջին համատեղ կոմիտեի նիստը, որը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կիսամյակում։ Այդ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցերը», -նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ 

Ամբողջական համաձայնագիրը փոխարինում է 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, որը սահմանափակ ապրանքային ծավալ ուներ և ստեղծում է ԵԱՏՄ երկրների արտադրողների համար հատուկ պայմաններ իրանական շուկայում մուտք գործելու համար։ 

Մասնավորապես, ԵԱՏՄ-ից Իրան արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային մուտքի միջին դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4.5%։ Նոր համաձայնագիրն ամրագրում է ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ պարտավորությունները՝ ապրանքների 90%-ի համար նախընտրողական մուտքի պայմաններ ապահովելու ուղղությամբ։ 

Ժամանակավոր համաձայնագրի համեմատ՝ ամբողջական տարբերակում էականորեն բարելավվել է կանոնակարգային հատվածը, որի նպատակն է ապահովել առանց արգելք առևտրային տարածքի ձևավորում։ Մասնագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը կբերի ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառության բազմապատկման, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 միլիարդ ԱՄՆ դոլարի։  

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն