Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին  (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։  

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

«Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված պատժին և մեղադրյալին թողնվել է կրելու փաստացի ազատազրկում մեկ տարի 11 ամիս 23 օր»,- ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Արա Բադոյանը մեղավոր է ճանաչվել նախկին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)։ 

Գերատեսչությունից նշեցին, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազության կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք։ 

2023 թվականի հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Արա Բադոյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո՝ պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ անձանց հետ, մասնակցել է զանգվածային անկարգությունների՝ կառավարական, խորհրդարանական շենքերի և ՀՀ վարչապետի կեցավայրի մերձակայքում։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բադոյանը միացել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրողներին և, ճեղքելով հավաքվածների շարքերը, մոտեցել գետնին ընկած Միրզոյանին՝ հարվածելով նրան ոտքով։ 

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 

Հայերեն Español

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres