Քննչական կոմիտեի նախագահը մանրամասներ ներկայացրեց Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց 2020 թվականին այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ-ում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի գործով, հարցրեց, թե ինչո՞ւ գործը 4.5 տարի անց դեռ բացահայտված չէ:  

Պողոսյանը հիշեցրեց՝ երբ 2020 թվականի նոյեմբերի 9–ի գիշերը զանգվածային անկարգությունների հետ կապված վարույթը քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ինքը զբաղեցրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը: 

«Հենց սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել: Առաջին 1-2 ամսում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Եվ այս պահին արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ»,-ասաց Պողոսյանը: 

Նա նշեց, որ անցյալ տարի Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով մեկ անձ կալանավորվել է: 

«Հավաստիացնում եմ՝ ներկայում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում: Դրանով բազմաթիվ համակարգված և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել  ԱԱԾ-ի կողմից, առանձին-առանձին հատվածներում անձանց նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ են կատարվել: Հավաստիացնում եմ, որ հենց հիմա այդ գործով քննչական ստորաբաժանումը պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք: Ի պատիվ ԱԱԾ–ի՝ բազմաթիվ չպարզաբանված անձանց արդեն իսկ նույնականացրել ենք»,-ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:

Հայերեն English

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով