«Հայաստան» խմբակցությունը կասկածելի է համարում իմպիչմենտի նախաձեռնության անդամների գործելաոճը

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամների գործելաոճը կասկածներ է առաջացնում «Հայաստան» խմբակցութան անդամների մոտ, թե արդյոք նախաձեռնությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունն՝ ընդգծելով, որ անընդունելի են համարում խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, իրենց հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը:

«Դրանք անպատասխան չեն մնալու»,- ընդգծված է հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ շեշտվում է՝ նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։ 

«Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ»,- հայտնում են «Հայաստան» խմբակցությունից: 

Խմբակցության անդամները նկատում են, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը: 

««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում: 

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով 107 պատգամավորի անունով նամակներ են փոխանցել:

Հայերեն Español

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

Հունիսի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ նախագահն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

Երևանում Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին

«Առաջին Թիվի»-ն`ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/06/25

Ասիական ինդեքսներ - 02/06/25

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան