ՆԱՏՕ-ի երկրները պետք է զգալիորեն ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի տարածքի անվտանգությունն ապահովելու համար անդամ պետությունները պաշտպանության վրա պետք է ՀՆԱ-ի 3%-ից զգալիորեն ավելի շատ ծախսեն ներկայում պահանջվող 2%-ի փոխարեն, որին դեռ բոլոր երկրները չեն հասել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին Ռյուտեն ասել է լրագրողներին՝ ամփոփելով Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։ Նրա ելույթը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները։

«Ակնհայտ է, որ 2% ծախսելով` մենք չենք կարողանա պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։ Այս ցուցանիշը պետք է զգալիորեն ավելի բարձր լինի։ Ես արդեն ավելի վաղ ասել եմ, որ այն պետք է զգալիորեն ավելի բարձր լինի, քան 3%-ը», - ասել է Ռյուտեն։ 

Նրա խոսքով՝ նման ծախսերի նկատմամբ պահանջները հիմնված են հաշվարկների վրա։ 

«Մենք հստակ գիտենք, թե ինչ ցուցանիշների պետք է հասնենք, ինչ խնդիրներ կան ՆԱՏՕ-ի տարածքի անվտանգութունն ապահովելու գործում», - ասել է Ռյուտեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ու Կանադային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության գործում փոքր ներդրման համար և պահանջել է, որ բոլոր անդամ պետությունները պաշտպանական ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ Ակնկալվում է, որ պաշտպանական ծախսերի հարցում նոր պարտավորությունները կարող են ընդունվել հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Միացյալ Նահանգներ

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ