Երևանում կայացել է Պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը

5 րոպեի ընթերցում

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Կինոյի տան մեծ դահլիճում անցկացվել է Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակբաշխությունը, որի ընթացքում ամենաշատ մրցանակներին արժանացել է Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի կինոգործիչների միությունը հայտնում է, որ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արման Նշանյանը՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը տրվել է Աննա Մաքսիմին՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։ 

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Վահան Գրիգորյանը՝ «Ձու» կինոնկարի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը տրվել է Աննա Մաքսիմին՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Օֆելյա Հարությունյանը՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակը տրվել է Սուրեն Թադևոսյանին՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արթուր Ուստյանը՝ «Անգլուխ ձիավորներ» ֆիլմի համար։

«Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Արթուր Ղարայանը՝ «Տաղ․ հոգու ճանապարհ» կինոնկարի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հասմիկ Ղազարյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակի են արժանացել Ավետ Տոնոյանցը և Ներսես Սեդրակյանը՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն հագուստի նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվել է Լաուրա Աթանյանին՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմի համար։

«Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռոման Բալայանը՝ «Թռչող տերևների երգը» կինոնկարի համար։

«Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հարութ Թումաղյանը՝ «Սևանիկ» ֆիլմի համար։

«Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Արմինե Անդան՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար։

«Կինոգիտական լավագույն աշխատություն» անվանակարգում մրցանակը շնորհվել է Գարեգին Զաքոյանին՝ «Նռան գույնը» ֆիլմի վավերագիր պատմությունը» գիրք-ալբոմի համար։

«Կինոյի մասին լավագույն հաղորդում» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բուն TV-ի «Փարաջանովը և մենք» հաղորդաշարը, հեղինակ՝ Րաֆֆի Մովսիսյան։ 

Կինոյում ունեցած ավանդի համար հատուկ մրցանակներ են տրվել նկարիչ, դեկորատոր Աղասի Հայրապետյանին և լույսի վարպետ Դավիթ Գևորգյանին։

«Մրցանակաբաշխությունը խթան է, որը կարող է օգնել գիլդիաների կայացմանը մեր երկրում և ոչ ավելին։ Սա բարդ, չգնահատվող, երբեմն անշնորհակալ, չվարձատրվող աշխատանք է, և այս աշխատանքին նվիրումը պահանջում է ջանք, լարում, ժամանակ, տրամադրություն։  Աշխատանքի ընթացքում կարող են լինել և եղան բացթողումներ, թերացումներ, անըմբռնողություններ, թյուրիմացություններ, սխալներ, նույնիսկ՝ տառասխալներ։  Ներողամիտ եղեք, որովհետև ազնիվ է նպատակը՝ ամեն ինչ անել, որ պրոֆեսիոնալ գիլդիաները կայանան, որ պրոֆեսիոնալ համքարությունների համախմբումը կայանա, որ նրանք կարողանան խոսել, աշխատել, համագործակցել միմյանց հետ, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները, որ հայկական կինոն, կինոյի արտադրությունն ունենան շատ ավելի մեծ զարգացումներ, քան ունեն։ Միացեք, առաջարկեք, հուշեք, օգնեք, աջակցեք, նախաձեռնողական եղեք։ Հայկական կինոյի զարգացումը բոլորիս շահն է։ Նորից ու նորից սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն