Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցը հաջորդել է Փարիզում ուկրաինական պատվիրակության և եվրոպացի դաշնակիցների հետ ամերիկյան կողմի բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Պետքարտուղարն իր ռուսաստանցի գործընկերոջը փոխանցել է նույն ուղերձը, որն ԱՄՆ թիմը փոխանցել է ուկրաինական պատվիրակությանը և մեր եվրոպացի դաշնակիցներին Փարիզում՝ նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, և այժմ բոլոր կողմերին ներկայացրել են տևական և կայուն խաղաղության ուրվագծերը», - նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Փարիզում ԱՄՆ առաջարկը «խրախուսելի ընդունելության» է արժանացել, ինչը ցույց է տալիս, որ «խաղաղությունը հնարավոր է», եթե բոլոր կողմերը հանձնառու լինեն համաձայնության հասնելուն։

Ապրիլի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել էր ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների բանակցությունները՝ դրանք անվանելով «հավաքվելու շատ կարևոր առիթ», հաղորդում է France24 պարբերականը։

«Կարծում եմ՝ բոլորը ցանկանում են խաղաղության հասնել՝ ամուր և կայուն խաղաղության», - ասել էր Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո։

France24-ը նշում է, որ Փարիզում բանակցություններին էին մասնակցում նաև Բրիտանիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Ուկրաինական պատվիրակության կազմում են եղել նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Փարիզ՝ բանակցություններ վարելու եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ

Փարիզում հանդիպումից օրեր առաջ Սթիվեն Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հանդիպումից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում ռուս-ուկրաինական համակարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններում. Ուիթքոֆ

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով