Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է China Daily պարբերականը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, այդ թվում՝ մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և այլ հարցերի շուրջ։ 

Ծինփինն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին։ 

«Մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան. աշխարհի դեմ գնալ, նշանակում է մեկուսացնել քեզ», - ասել է նա։

Սի Ծինփինի խոսքով՝ վերջին 70 տարիների ընթացքում երկրի զարգացումը հիմնված է ինքնավստահության և քրտնաջան աշխատանքի վրա։ Նա հավելել է, որ Չինաստանը երբեք չի ապավինել որևէ մեկի բարեհաճությանը և չի վախենում անհիմն ճնշումներից:

Նա շեշտել է, որ չինական կողմը կպահպանի վստահություն, սառնասրտություն և կկենտրոնանա իր աշխատանքը լավ կատարելու վրա։

Նա նաև կոչ է արել ԵՄ-ին համատեղ դիմակայել միակողմանի ահաբեկմանը։

Չինաստանի կենտրանական հեռուստատեսության հաղորդմամբ (CCTV)՝ Սանչեսն իր հերթին նշել է, որ Իսպանիան և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո 20 տարվա ընթացքում միշտ հարգել են միմյանց, համագործակցել են բարեկամական ձևով, և հարաբերությունները շարունակել են խորանալ ու զարգանալ։ Նա նաև հավելել է, որ բարդ և ծանր միջազգային իրավիճակի առջև Իսպանիան և ԵՄ-ն պատրաստ են ամրապնդել հաղորդակցությունն ու համագործակցությունը Չինաստանի հետ։ Սա երեք տարվա ընթացքում Սանչեսի երրորդ այցն է Չինաստան։

Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է՝ հասցնելով մինչև 145%-ի: Սպիտակ տունը պարզաբանել է, որ նախորդ օրը հայտարարված 125%-ին պետք է ավելացվի մարտին սահմանված 20%-ը՝ կապված ֆենտանիլի արտադրության և մատակարարման հետ։ Թրամփը մեղադրել է Պեկինին համաշխարհային շուկաների նկատմամբ «բավարար հարգանք չցուցաբերելու» մեջ։

Եվրոպա

Եվրամիության ղեկավարները հուլիսին կայցելեն Չինաստան. SCMP

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին