Եվրոպա

Եվրամիության ղեկավարները հուլիսին կայցելեն Չինաստան. SCMP

1 րոպեի ընթերցում

Եվրամիության ղեկավարները հուլիսին կայցելեն Չինաստան. SCMP

Եվրոպական միության պատվիրակությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, պլանավորում է հուլիսին այցելել Պեկին՝ ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողով անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:

Հրատարակությունը գրում է, որ գագաթնաժողովը Պեկինում անցկացնելու որոշումը պայմանավորված է այն բանով, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «դժկամությամբ է ուղևորություններ կատարում Բրյուսել, ուստի Կոշտան և ֆոն դեր Լայենը համաձայնել են, որ եթե իրենք ցանկանում են հանդիպել Չինաստանի ղեկավարի հետ, պետք է ուղևորվեն Պեկին»։

Թերթը նշում է, որ հանդիպման հստակ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, «սակայն ԵՄ-ի առաջնորդների՝ ուղևորություն կատարելու պատրաստակամությունը վկայում է Պեկինի հետ փոխգործակցությունը վերսկսելու լուրջ ջանքերի մասին այն դեպքում, երբ միության հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, փաստորեն, անկում են գրանցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման և ռուս-ուկրաինական հակամարտության հարցում նրա դիրքորոշման պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում