ԵԱՏՄ-ում աշխատում են ռոումինգում արդար սակագներ սահմանելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարևոր է համարում ԵԱՏՄ-ի ռոումինգում շարժական կապի միասնական արդար սակագնի սահմանումը, այդ թվում՝ միության տարածքում տվյալների փոխանցման սակագների էական նվազեցումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հայտարարել է Զբոսաշրջության բելառուսառուսական III կոնգրեսում։

«Առկա է Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ռոումինգի արդար սակագների շուրջ համաձայնության ձեռքբերման խնդիր: Սա այն ուղղությունն է, որը մենք պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի տարածքում, այսինքն՝ ռոումինգում շարժական կապի ծառայություններն առավելագույնս հասանելի դարձնել զբոսաշրջիկների, նրանց համար, ովքեր ճանապարհորդում են միության ողջ տարածքում», - ասել է ԵՏՀ-ի նախարարը:

Երմոլովիչը տեղեկացրել է, որ ԵՏՀ-ն մշակել է ռոումինգում արդար սակագներ կիրառելու կանոնները։

«Մենք շարունակում ենք համաձայնեցնել այդ կանոնները, որպեսզի պայմաններ ստեղծենք բնակչության համար բջջային կապի օպերատորների կողմից միասնական արդար սակագնի սահմանման, մեր քաղաքացիների համար ռոումինգի ծառայությունների արժեքի նվազման հասնելու համար։ Նաև առկա է ռոումինգում տվյալների փոխանցման սակագների էական նվազեցում ապահովելու խնդիրը, - ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը։ - Այդ գործընթացը կշարունակվի նաև եվրասիական ինտեգրացման զարգացման նոր ռազմավարության շրջանակներում: Խնդիրը պետք է լուծվի»։

Նա հիշեցրել է, որ այս հարցում «Բելառուսից և Ռուսաստանից մեր գործընկերները բավականին մեծ հաջողությունների են հասել՝ համակարգային համաձայնության հասնելով ռոումինգի վերացման հարցերում»։

Այս տարվա մարտի 1-ից Միութենական պետության տարածքում սկսել են գործել կապի և տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու հարմարավետ սակագներ։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն