Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին գործընկերների հետ բանակցություններ կվարի մաքսատուրքերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին գործընկերների հետ բանակցություններ կվարի մաքսատուրքերի շուրջ

ԱՄՆ-ի առևտրային գործընկերները հայտարարում են, որ ցանկանում են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններ վարել մաքսատուրքերի շուրջ, և դրա հետ կապված սպասվում են «զբաղված ամիսներ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«50, 60, հնարավոր է, գրեթե 70 երկիր այս պահին դիմել են մեզ», - հայտարարել է Բեսենթը։

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսները՝ ապրիլը, մայիսը, հնարավոր է՝ նույնիսկ հունիսը, զբաղված են լինելու։

Միևնույն ժամանակ, Ֆինանսների նախարարության ղեկավարն այն կարծիքին է, որ այդ բանակցությունները կարող են արդյունավետ լինել։ Բեսենթը հիշեցրել է, որ ապրիլի 2-ին, երբ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի մասին, ինքը կոչ է արել օտարերկրյա ղեկավարներին «հանգստություն պահպանել, չսրել իրավիճակը», ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, և «ինչ-որ պահի նախագահ Թրամփը պատրաստ կլինի բանակցությունների»։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի օտարերկրյա առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն՝ կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։ Օրինակ, Չինաստանի համար մաքսատուրքերը կազմում են 34%, ԵՄ-ի համար՝ 20%։ Հայաստանի համար մաքսատուրքերը կազմում են բազային՝ 10%։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում