40+10 հազար դրամ ծրագիրը խոչընդոտում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագրի իրագործմանը․ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Բնակարանային վարձի աջակցության ծրագիրը (40+10 հազար դրամ աջակցության ծրագիր) իր նպատակային գործառույթից շեղվել է՝ դառնալով ժամանակավոր սոցիալական օգնություն, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի իրականացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ կառավարությունը դեռ 2023 թվականի հոկտեմբերին գործարկել է ժամանակավոր բնակարանային աջակցության ծրագիր՝ 50 հազարական դրամի չափով ամսական աջակցություն տրամադրելով յուրաքանչյուր շահառուի։ Սակայն ժամանակի ընթացքում այդ ծրագիրը հանրության մի մասի կողմից ընկալվել է որպես անժամկետ սոցիալական աջակցություն։ 

«Մենք ունենք կարծիք, որ այս սոցիալական օգնության տպավորություն թողնող միջոցառումը ժամանակի ընթացքում դարձավ գործոն, որով մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք սեփական իրավունք ենք խոստանում ընտանիքներին, յուրաքանչյուր անդամի հաշվով 3-4 կամ 5 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց երկարաժամկետ բնակության վայրը և տեղը։ Եվ մենք հասկացել ենք, որ այս ժամանակավոր սոցիալական բնույթ ունեցող բնակարանային վարձի աջակցության ծրագիրը դարձել է խանգարող գործոն երկարաժամկետ աջակցության ծրագիրը իրականացնելու հարցում»,- ասաց Խաչատրյանը։

Փոխվարչապետը պարզաբանեց՝ հենց այդ պատճառով կառավարությունը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր վերանայել ծրագրի պայմանները՝ 2025 թվականի ապրիլից աջակցությունը տրամադրելով միայն խոցելի խմբերին՝ երեխաներին, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցողներին և կերակրողին կորցրած ընտանիքներին։ Աջակցության չափը կկազմի ապրիլ-հունիսին՝ 40 հազար, իսկ հուլիսից մինչև տարեվերջ՝ 30 հազար դրամ մեկ անձի հաշվով։ 

 

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները