Ռուսաստան

Վատիկանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը Լավրովի հետ քննարկել է ռուս-ուկրաինական կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Россия. Москва. Секретарь Святого престола по отношениям с государствами архиепископ Пол Ричард Галлахер во время совместной пресс-конференции по итогам переговоров с министром иностранных дел России Сергеем Лавровым в Доме приемов МИД РФ на Спиридоновке. Михаил Джапаридзе/ТАСС
Россия. Москва. Секретарь Святого престола по отношениям с государствами архиепископ Пол Ричард Галлахер во время совместной пресс-конференции по итогам переговоров с министром иностранных дел России Сергеем Лавровым в Доме приемов МИД РФ на Спиридоновке. Михаил Джапаридзе/ТАСС

Վատիկանի միջազգային գործերի քարտուղար Ռիչարդ Գալագերն ապրիլի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սուրբ Աթոռի հայտարարության մեջ:

«Քննարկման ժամանակ արծարծվել են հարցեր, որոնք վերաբերել են համաշխարհային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին: Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում պատերազմին և մի քանի նախաձեռնությունների, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Գալագերը վերահաստատել է «Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ շարունակելու իր հումանիտար ջանքերը՝ կապված ռազմագերիների փոխանակման հետ»։

Լավրովն ու Գալագերը նաև կարծիքներ են փոխանակել կրոնի հետ կապված հարցերի շուրջ։ Մասնավորապես, քննարկվել է Ռուսաստանի Դաշնությունում կաթոլիկ եկեղեցու հետ կապված իրադրությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում