Թրամփը Մարին Լը Պենի դատավճիռը «վհուկների որս» է անվանել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռն անվանել է վհուկների որսի օրինակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են եվրոպական ձախերն օրենքն օգտագործում որպես զենք՝ լռեցնելու ազատ խոսքը և գրաքննության ենթարկելու իրենց քաղաքական ընդդիմախոսին՝ այս անգամ այնքան հեռուն գնալով, որ ընդդիմախոսին բանտ են նստեցնում», - գրել է նա:

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ինքն էլ նախկինում նման քաղաքական հետապնդումների է ենթարկվել։

«Ես ծանոթ չեմ Մարին Լը Պենի հետ, բայց գնահատում եմ այն, թե որքան շատ է նա աշխատել այսքան տարի: Նա պարտություններ է կրել, բայց շարունակել է  առաջ գնալ, իսկ հիմա, հենց  այն բանից առաջ, ինչը կարող էր մեծ հաղթանակ դառնալ, նրան բռնում են աննշան մեղադրանքով, որի մասին նա, հավանաբար, ոչինչ չգիտեր. ըստ իս՝ դա «հաշվապահական» սխալ է եղել։ Այս ամենը շատ վատ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի հրաշալի ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե ում կողմից են նրանք։ Ազատեք Մարին Լը Պենին», - հավելել է Թրամփը:

Փարիզի դատարանը մարտի 31-ին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են այս մեղադրանքները։   

Փարիզի դատարանի դատավճիռը նրան զրկել է 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Լը Պենը քննադատել է դատարանի որոշումը, որով նա նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։ 

Հայերեն English Français Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի