Գյումրիում և Փարաքարում վերահաշվարկ կատարելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել։ 

Քաղաքականություն

Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է. համայնքապետ ընտրելու համար քաղաքական կոալիցիաների անհրաժեշտություն կլինի

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: 

Քաղաքականություն

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ 14 և 31 ԸԸՀ-ներ ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ներկայացվել։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և հիմք ընդունելով թիվ 14 և 31 ԸԸՀ-ներում անցկացված  վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին,  վերահաշվարկվելու են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։ 

Թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկ է իրականացնելու թիվ 14/10, 14/01 և 14/11  թվով 3 ընտրական տեղամասերում, իսկ թիվ 31 ԸԸՀ-ը՝ թիվ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերում։

Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ապրիլի 1-ին ժամը 14:00-ին թիվ 14 և 31 ԸԸՀ-ների նստավայրերում։ 

 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ